Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

22 հոկ 2018 20:22

Անձնագրի լուսանկարից կարելի՞ է գուշակել մարդու տարիքը

Անձնագրի լուսանկարից կարելի՞ է գուշակել մարդու տարիքըԱվստրալացի գիտնականները պարզել են անձի տարիքը՝ ըստ անձնագրի լուսանկարի:
Նոր Հարավային Ուելսի համալսարանի և Արևմտյան Սիդնեյի համալսարանի մասնագետները որոշեցին պարզել, թե որքան ճշգրիտ ենք մենք գուշակում, մարդու տարիքը՝ ըստ արտաքին տեսքի: Կամավորների երկու խմբի խնդրեցին գնահատել Ավստրալիայի անձնագրային գրասենյակից ստացված շուրջ չորս հազար լուսանկարներ: Լուսանկարչական խմբում մի քանի լուսանկար նախապես մշակվել են, որոշ տարիքային նշաններ թաքցնելու համար, գրում է «Աշխարհի շուրջը» ամսագիրը:
Հետազոտության հեղինակների կարծիքով, տարիքի գնահատումը կարևոր սոցիալական հմտություն է, որը օգնում է մեզ շփվել այլ մարդկանց հետ: Այնուամենայնիվ, փորձը ցույց տվեց, որ ըստ լուսանկարի մարդուն գնահատելիս հաճախ են սխալվում: Միջինը կամավորները սխալվում էին ութ տարի: Միևնույն ժամանակ երիտասարդների տարիքը հաճախ ավելացվում էր, իսկ տարեցներինը՝ ընդհակառակը, նվազեցվում:
Հետաքրքիր է, որ լուսանկարները դիտելու հերթականությունը նույնպես ազդել է տարիքային հաշվարկի վրա: Այսպես, տարեց մարդկանց լուսանկարը դիտելուց հետո կամավորները ավելի հակված էին «լրացուցիչ տարիները» հաջորդ լուսանկարին տալու: Նույն սկզբունքն աշխատել է երիտասարդ տղամարդու լուսանկարը դիտելուց հետո. հաջորդ լուսանկարի դեմքը ընկալվում էր ավելի երիտասարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր