Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 հոկ 2018 16:34

Հանրապետականների վերջին զանգը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 10-ին

Հանրապետականների վերջին զանգը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 10-ին«Հանրապետականների այս քայլն ավելի քան անտրամաբանական է»: Այսպես արտահայտվեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ԸՕ նոր նախագծի չընդունվելուն: 
Նրա կարծիքով՝ Հանրապետականների համար համամասնական ընտրակարգը շատ ավելի ձեռնտու կարող էր լինել:«Ես բացառում եմ, որ նոր ԸՕ-ն չընդունվեց, որ Հանրապետականները մի քանի մանդատ ավելի ստանան: Միևնույն է՝ ոչինչ էլ չէր փոխվելու: Այսքան ժամանակ ոչ թե ԸՕ-ն ու ընտարական մեխազնիզմն է նրանց ձայն բերել, այլ ընտրակաշառքը: Անկախ ԸՕ-ի փոփոխությունից՝ ՀՀԿ-ն հնարավորություն չունի նոր կառավարությունում ներգրավվելու՝ իր այս քայլերից հետո:
Պարզապես հասարակությունում էլ ավելի է մեծանում վերջակետ դնել Հանրապետականի գործունեությանը, և այդ վերջին զանգը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 10-ին»:
Քաղաքագետը նաև հավանական չի համարում, թե վաղը՝ ԱԺ արտահերթ նիստում, Նիկոլ Փաշինյնաին կընտրեն վարչապետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր