Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

23 հոկ 2018 17:27

Ուրիխանյանը կոչ է անում ժողովրդին նորից ոտքի հանել. դա դուր չեկավ Լենա Նազարյանին

Ուրիխանյանը կոչ է անում ժողովրդին նորից ոտքի հանել. դա դուր չեկավ Լենա ՆազարյանինԻնձ համար զարմանալի է, որ մեր ՔՊ գործընկերները՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում են, թե ԱԺ-ն պետք է որոշի՝ ո՛ր օրենսգրքով գնալ, իրենց համար միևնույն է, իրենք անցողիկ են: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը.

«Բևեռեք ուշադրությունը, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի համար: ՀՀԿ պատգամավորներն էին, որ հանկարծ դարձել են հայ հեղափոխական, գնում են իշխանության դռների առաջ, երդվում են հեղափոխությանը ու հնարավորություն են ստեղծում մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով, հիմար ձևով ճողոպրել խորհրդարան: Բերեք փոխեք այս Ընտրական օրենսգիրքը, հերի՛ք է խաղեր անել ու խորհրդարան մտցնել ՀՀԿ-ին»:
Ուրիխանյանը, դիմելով գործադիր իշխանությանն ու ՔՊ-ին, կոչ արեց կրկին ժողովրդին ոտքի հանել և ստիպել ՀՀԿ-ին, որ կողմ քվեարկի բարեփոխումներին:
Ուրիխանյանի այս հայտարարությունը դուր չեկավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին:
«Մենք ենք նպատակ ունեցել հեշտացնել, պարզեցնել ընթացակարգերը քաղաքական այն ուժերի համար, որոնք շատ հանրային աջակցություն չունեն, ովքեր փոքր են, նոր են ձևավորվում: Մենք խնդիր ունենք հենց այդ հարցը լուծել, քաղաքական դաշտն ընդլայնել: Եթե նկատեցիք, երեկ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները ներկա են եղել, գրանցվել են և կողմ են քվեարկել: Դուք այլ խմբակցությունների պատգամավորների մասին ասեք, նաև՝ ձեր»,- նշեց  Նազարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր