Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

24 հոկ 2018 11:27

Կոչ եմ անում՝ հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին,մինչև վերջին անկյունները բացահայտվելու են.տեսանյութ

Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը բացահայտվելու է, այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ այսօր ԱԺ-ի այսօրվա նիստի օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
«Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է։ Ես ուղղակի կոչ եմ անում՝ հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը, ես համոզված եմ, առաջիկայում կիմանաք», - հայտարարեց նա։
Մարտի 1-ի քրեական գործով առայժմ մեղադրանք է առաջադրվել երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր