Մենք հավաստի ինֆորմացիա ունենք, որ ինչ-որ մարդիկ ակտիվ բանակցում են ՍԴ-ում. Փաշինյանը ՍԴ հնարավոր որոշման մասին

«Այս որոշումը կարող էր շատ արագ ընդունվել, ամբողջ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը դրվեր կասկածի տակ, պրոցեսը մտներ փակուղի։ Իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր տեղի ունենա քվեարկություն, որին չմասնակցեք կամ մասնակցելիս կողմ չքվեարկեք կամ դեմ քվեարկեք, որպեսզի այս հարցը փակվի։ Պարոնայք, վերջ տվեք ձեր դավադիր կեցվածքին եւ պահվածքին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: