Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

24 հոկ 2018 17:20

Ոստիկանները կանխել են «Կացին» մականվամբ 35-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Շիրակի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ճանապարհային ոստիկանության ծառայողները Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում ծառայութուն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ ու տեղեկացրել, որ նշված փողոցի 15 մետր բարձրություն ունեցող կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով ցանկանում է իրեն ցած նետել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները օպերատիվորեն հասել են կամրջի մոտ ու կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն կարողանում են անվտանգ դուրս բերել: Քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության Մուշի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ, «Կացին» մականվամբ 35-ամյա Կարեն Ա.-ն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր