Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 հոկ 2018 17:40

Հորոսկոպի 4 նշան, ում հասկանալը գրեթե անհնար է

Հորոսկոպի այս 4 նշանի ներկայացուցիչներին գրեթե անհնար է հասկանալ, նույնիսկ եթե լավ ենք ճանաչում նրանց։
Խեցգետին
Խեցգետինները հաճախ են ունենում տրամադրության տատանումներ, և մյուսների համար գրեթե անհնար է լինում հասկանալ նրանց տխրության պատճառը։ Նրանք կարող են ունենալ խնդիրներ, բայց թե ինչ խնդիրներ, ոչ միշտ է պարզ լինում։
Կարիճ
Կարիճներին չենք կարողանում հասկանալ, քանի որ հենց նրանք չեն ուզում, որ հասկանանք նրանց։ Կարիճները շատ բարդ մարդիկ են։ Կարողանում են մանիպուլյացիաներ անել, գրեթե միշտ ինչ-որ բան են թաքցնում։
Ջրհոս
Ջրհոսներին հասկանալը բարդ է, քանի որ նրանք չեն արտահայտվում, մանավանդ՝ իրենց էմոցիաների մասին։ Բացի այդ, նրանք ունեն հետաքրքիր աշխարհայացք, կրեատիվ մտքեր, ինչը էլ ավելի բարդ է դարձնում նրանց հասկանալը։
Ձկներ
Ձկներն ապրում են իրենց աշխարհում։ Նրանց արտահայտման ձևը արվեստն է, ստեղծագործելը, իսկ թե ինչ են նրանք փորձում արտահայտել դրանցով, մնում է կռահել մեզ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր