Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

24 հոկ 2018 18:00

Ալիևը հաստատել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական փաստաթուղթը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական փաստաթուղթըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» միջկառավարական հուշագիրը՝ ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև 2018 թվականի մարտին, Թուրքիայում։
Բացի այդ, պետության ղեկավարը հաստատել է Ադրբեջանի և Վրաստանի միջև «Սահմանապահ ներկայացուցիչների/սահմանապահ կոմիսարների գործունեության մասին» միջկառավարական համաձայնագիրը։
Ալիևը նաև հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև «անձնական կազմի փոխանակման» մասին արձանագրությունը և «մշակութային կենտրոնի ստեղծման, աշխատանքի մեխանիզմի և գործունեության վերաբերյալ» միջկառավարական համաձայնագիրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր