«Mercedes»-ը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա, կա վիրшվոր          Ադրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ    

24 հոկ 2018 19:45

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին. նոր նշանակում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է հրամանագրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր