Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

25 հոկ 2018 10:02

«Հրապարակ».Ով է լինելու ձերբակալվող պատգամավորը. Նոր անուններ են շրջանառվում՝ ընդհուպ Աշոտյան

«Հրապարակ».Ով է լինելու ձերբակալվող պատգամավորը. Նոր անուններ են շրջանառվում՝ ընդհուպ Աշոտյան«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու ձերբակալվող պատգամավորը․ սա նախօրեի թոփ հարցն էր, որը քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի երեկվա սենսացիոն հայտարարությունից հետո։ ԱԺ-ում մի քանի անուն էր հնչում, առաջին հորիզոնականում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն էր, նաեւ՝ Միհրան Պողոսյանը, որքան էլ զարմանալի է՝ Արմեն Աշոտյանը եւ Իշխան Զաքարյանը։
Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը, բայց ասաց, որ մի աղմկոտ գործ կա, որը «100 տկոսով ապացուցված է»․ «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետեւ դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»։ Երեկ նաեւ հարցադրում էր հնչում՝ եթե իրավապահ համակարգն անկախ է, եւ նախաքննական գաղտնիք գոյություն ունի, ինչպե՞ս են Փաշինյանին հայտնի դարձել գործի մանրամասները»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր