Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 հոկ 2018 11:24

Քաղաքական ժե՞ստ ռուսների կողմից.Կարեն Կարապետյանին Ռուսաստանում նոր պաշտոն են առաջարկե

Ռուսական «Կոմերսանտ» թերթի աղբյուրների համաձայն՝ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որն իր քաղաքական կարիերան ավարտեց գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո, կարող է ընդգրկվել «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում: Այդ նշանակումը կարող է լինել և՛ որպես քաղաքական ժեստ, և՛ որպես ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի երկարատև աշխատանքի արդյունք:
Մասնավորապես թերթի զրուցակիցն ասել է, որ առաջիկայում Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի տեղը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը: «Զարուբեժնեֆտ»-ում և Պետգույքի կառավարման դաշնային գործակալությունից չեն պատասխանել թերթի հարցմանը: Արդյոք Կարեն Կարապետյանի նշանակումը ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում քաղաքական ազդակ է. թե այն կապված է նրա բիզնես կարիերայի հետ՝ պարզ չէ: «Կարապետյանին լավ են ճանաչում Ռուսաստանի բիզնես շրջանակներում, և նա միանգամայն կարող էր նման առաջարկ ստանալ»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը:
Կարապետյանի նախկին մամուլի խոսնակ Արամ Արարատյանը թերթին ասել է, որ ոչինչ չգիտի նախկին վարչապետի նոր աշխատանքի մասին, և հավելել, որ ինքն այլևս իրավասու չէ մեկնաբանել նրա հետ կապված որևէ տեղեկատվություն:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր