Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ          ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում       Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ով կփոխարինի նրան    

25 հոկ 2018 18:27

Սահմանադրական դատարանը գրանցել է Արմեն Սարգսյանի դիմումը

Սահմանադրական դատարանը գրանցել է Արմեն Սարգսյանի դիմումըՀՀ սահմանադրական դատարանը գրանցել է 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի  քարտուղար  Մարիաննա Հակոբյանը՝  նշելով, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։ ՍԴ աշխատակարգի 27–րդ կետի 2–րդ մասի համաձայն՝ այս գործերով դիմումի նախնական ուսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո 20–օրյա ժամկետում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր