Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր          Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ       Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տուն    

25 հոկ 2018 20:35

Ռեստորան պայթուցիկ սարք են ուղարկել

Կասկածելի փաթեթն առաքվել է Նյու Յորքում դերասան Ռոբերտ Դե Նիրոյին պատկանող ռեստորանի հասցեով՝ տեղեկացնում է BBC-ն։
CNN-ը հաղորդում է, որ փաթեթը հայտնաբերվել է Գրինվիչ սթրիթ փողոցում գտնվող շենքի 7-րդ հարկում։ Շենքում տեղակայված է դերասանին պատկանող Tribeca Productions ընկերությունը եւ Tribeca Grill ռեստորանը։
Ոստիկանները ռենտգենի օգնությամբ պարզել են, որ փաթեթում պայթուցիկ նյութ է՝ նման նրանց, որ նախօրեին ուղարկել էին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամներին։
Ռոբերտ Դե Նիրոն Թրամփին քննադատողներից մեկն է, նախկինում նա ԱՄՆ նախագահին «ազգային աղետ» է անվանել։
Նման մի փաթեթ էլ առգրավվել է Դելավերի փոստային բաժանմունքում։ Այն ուղղված է եղել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր