Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 հոկ 2018 11:00

Ձեռքերը կարող են հուշել սեռական կողմնորոշման մասին

Ձեռքերը կարող են հուշել սեռական կողմնորոշման մասինԷսեքսի համալասարանի գիտնականները հայտարարել են, որ կնոջ ձեռքերը կարող են հուշել նրա սեռական կողմնորոշման մասին:
Նրանց պնդում են, որ հաճախ այն կանայք, ում ձախ ձեռքի ցուցամատն ու մատանեմատը երկարությամբ իրարից շատ են տարբերվում, ոչ ավանդական սեռական կողմնորոշում են ունենում:
Մասնագետներն ուսումնասիրել են 18 կին-երկվորյակների, որոնց քույրերը սեռական տարբեր կողմնորոշումներ են ունեցել: Արդյունքում պարզվել է, որ ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն, նրանց ձախ ձեռքի ցուցամատն ակնհայտորեն ավելի երկար է եղել մատանեմատից:
Այս գիտնականները պնդում են, որ մարդու սեքսուալությունը որոշվում է դեռ մոր արգանդում, դրա վրա ազդում է տղամարդկային սեռական հորմոնը:
Տեստոստերոնի բարձր մակարդակը տղամարդու մոտ մեծացնում է ապագայում նրա դստեր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու հավանականությունը:
Հետաքրքրական է, որ գիտնականների փորձը ցույց է տվել, որ տղամարդկանց պարագայում մատների երկարությունն ու սեռական կողմնորոշումը ոչ մի կերպ միմյանց հետ չեն կապվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր