Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ պատմական շենքի քանդմանը, փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը          Բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է       Մայիսի 17-ից Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն    

26 հոկ 2018 10:03

«Ժողովուրդ».Պատմությունը կրկնվո՞ւմ է. Սեյրան Օհանյանի քենակալի ինքնասպանության հետքերով

«Ժողովուրդ».Պատմությունը կրկնվո՞ւմ է. Սեյրան Օհանյանի քենակալի ինքնասպանության հետքերով«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ: Մինչ այդ տեղեկացնենք, որ Լ. Խաչատրյանը ոչ միայն Օհանյանի քենակալն է, այլեւ նրա ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զարմանալի զուգադիպությամբ նման ողբերգական միջադեպ եղել էր նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ նախկին ներկայացուցչի՝ Ֆելիքս Ղուշչյանի ընտանիքում:
2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքնասպան է եղել Ֆելիքս Ղուշչյանի կինը՝ Նարինե Առաքելյանը, կրկին իրեն ցած նետելու միջոցով: Հետաքրքիր է՝ այս դեպքերը զուգադիպությո՞ւն են, թե՞ ոչ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր