Սադրանք Ռուսաստանի դեմ.Չի բացառվում, որ ՌԴ-ում և ռուսական ԶԼՄ-ներում առաջիկայում լուրջ արշավ սկսվի          Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին       Սինանեանը և Աննա Յակոբեանը մերժուեցին Նիսում    

26 հոկ 2018 14:20

Ի՞նչ է փնտրում Բոլթոնը Հարավային Կովկասում. Коммерсант

Ի՞նչ է փնտրում Բոլթոնը Հարավային Կովկասում. КоммерсантԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ավարտում է Հարավային Կովկաս իր շրջագայությունը, որտեղ այցելեց Մոսկվա այցից հետո: Այսօր նա բանակցություններ կվարի Վրաստանում, իսկ նախօրեին այցելել էր Ադրբեջան և Հայաստան, գրում է Коммерсант պարբերականը:
Բաքվում, ինչպես նշում է պարբերականը, Բոլթոնը հայտարարեց, որ «Ադրբեջանը միակ երկիրն է, որը սահմաններ ունի միաժամանակ Ռուսաստանի և Իրանի հետ»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ պարոն Բոլթոնը քննարկեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունները, որին 120 ադրբեջանցի զինծառայող է մասնակցում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու «Հարավային գազային միջանցք»-ի գործարկումը: Այդ նախագծին Վաշինգթոնում ակտիվորեն աջակցում են՝ հաշվի առնելով այն, որ դրա իրականացումը կնվազեցնի ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը»,- գրում է ռուսական պարբերականը:
Պարբերականի խոսքով՝ Բաքվում Բոլթոնը հասկացնել տվեց, որ Վաշինգթոնի հիմնական նպատակն Իրանի և ԱՄՆ-ի միջև առճակատման հարցում աջակցություն ստանալն է:
«Ընդ որում, Բոլթոնը փորձում էր Իլհամ Ալիևին հանգստացնել՝ ասելով, որ չնայած ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են ավելացնել Իրանի վրա ճնշումները, սակայն նրանք չեն ցանկանում վնաս հասցնել իրենց ադրբեջանցի ընկերներին»,- ընդգծում է Коммерсант-ը:
Միևնույն ժամանակ, Իրանի մասին որևէ հիշատակում չի եղել Ալիևի և Մամեդյարովի հայտարարություններում:
Коммерсант-ի փոխանցմամբ՝ Բաքվից մեկնելով Երևան՝ Բոլթոնն առավել մանրամասն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային և ինտրիգային հայտարարություն արեց տարածաշրջան ամերիկյան զենքի հնարավոր մատակարարման մասին:
««Ներկա պահին որոշում չի ընդունվել: Չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի երկու կողմերին զենքի վաճառքի հարցի շուրջ որոշումը: Մեր սպառազինությունն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»,- Երևանում ասել էր Բոլթոնը:
Ռուսական պարբերականը նշում է նաև «Ազատություն» ռադիոկայանին տված Բոլթոնի հարցազրույցի մասին, որում նա Հայաստանի իշխանություններին բացահայտորեն կոչ էր արել ամերիկյան զենք գնել՝ ռուսականի փոխարեն:
«Անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը տասնյակ պայմանագրեր է ներառում, և իրավիճակն այդպես կտրուկ փոխելն անհնար է: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի սպառազինությունների չափանիշներն անհամատեղելի են»,- Коммерсант-ին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր