Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս՝ դժվարանցանելի          Կասեցվել է գազի և բենզինի 3 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը       ԱՄԷ նախագահը Փաշինյանին և Ալիեւին հանձնել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը    

26 հոկ 2018 15:44

Ընթացքը վազողինը չէ

Ընթացքը վազողինը չէՆիկոլ Փաշինյանը, կարծում եմ, սխալ կանի, եթե ընտրությունների գնա այս տարվա դեկտեմբերին, այդ դեպքում նա կդառնա բնակչության 50% կազմող անկուսակցական խավի իրավունքների ոտնահարողը, ինչպես նաև իշխանությունը բռնազավթած ոչ լիգիտիմ վարչապետ:
 
Կարծում եմ ճիշտ կլինի, որ նա այս խորհրդարանով նորից ընտրվի վարչապետ, առանց շտապելու կատարի սահմանադրական և ընտրական օրենսգրքի փոփոխություններ, ապա ընտրությունների գնա թավշյա հեղափոխության տարեդարձի օրը: 
 
Առջևում ունենալով արդեն մեկ տարի վարչապետական երաշխավորված ժամկետ և գառան պես հլու հնազանդ խորհրդարան՝ Փաշինյանին կհաջողվի թավշյա հեղափոխության փառավոր հաղթանակը տոնել գարնանը:
 
Ենթատեքստում նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ քաղաքականություն է ենթադրվում:
Հովիկ Խալիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր