Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 հոկ 2018 18:50

Գազի գինը կարող է նվազել

«Այս պահին քննարկումներն ընթացքում են, դրանք բաժանված են երկու մասի՝ սահմանին գազի գնի նվազեցման և ներքին՝ սահմանից մինչև սպառող սակագինը նվազեցնելու հնարավորությունները: Շատ շուտով, հենց լինեն արդյունքներ, տեղյակ կպահենք»,- խոսելով գազի գնի նվազեցման հնարավորության մասին՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ դրական արդյունքով ավարտվեն քննարկումները, Բաղրամյանը տվել է հետևյալ պատասխանը.
«Հուսով եմ՝ այո»:

Նա նաև ասել է, որ ՀԷՑ-ում 350 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ են իրականացվում, ինչի արդյունքում 2026-2027 թվականներին կունենանք անթերի ցանց՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ ներդրումները պետք է հանգեցնեն լարումների շեղման բացառման, հոսանքազրկումների չնչին մակարդակի և վթարների վերացման ժամանակի նվազեցման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր