«Ֆազ»-ի սպանության գործն ուղարկվեց դատարան․ «Չաղ Ռուստամը» և մեկ մեղադրյալ կկանգնեն դատարանի առջև, ևս երկու անձ հետախուզման մեջ են          Օկուպացված Ստեփանակերտում մահացած տարեց հայ կնոջ մшրմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին       Որդուն բանակից ազատելու համար 13.000 դոլար կաշառք է փորձել տալ    

26 հոկ 2018 16:19

Միայն կոռուպցիան վերացնելով պետության վիճակը չի կայունանա. Տեսանյութ

Միայն կոռուպցիան վերացնելով պետության վիճակը չի կայունանա. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և վերլուծաբան Հայկ Բալանյանը խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սպասվող տնտեսական, և քաղաքական զարգացումների մասին:
 
Հրանտ Միքայելյանի խոսքով արտահերթ խորհրդարանական ընտրություններով կամփոփվեն հեղափոխական զարգացումները, որոնք սկսվել են ապրիլի սկզբից «Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն իրենց դիրքերը այնքան կամրապնդեն, որ կիրականացնեն իրենց ուզած բարեփոխումները և երկրում այլևս չեն լինի երկիշխանության նշաններ։ Տնտեսական կայունության և զարգացման տեսանկյունից էլ կարևոր է, որ ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացվեն։ Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը էական չէ, և նույնիսկ դրա չընդունվելու պարագայում մեծ խնդիրներ չեն առաջանա, քանի որ ոստիկանությունը թույլ չի տա, որ կաշառքներ բաժանվեն և վարչական ռեսուրսը կիրառվի»,-նշեց Հրանտ Միքայելյանը։ 
 
Հայկ Բալանյանն էլ ասաց, որ միայն կոռուպցիան վերացնելով պետության վիճակը չի կայունանա. «Հիմա մեզ ցույց են տալիս աճ տնտեսության ոլորտում, բայց կարևոր է՝ այդ աճը ի հաշիվ ինչի՞ է։ Եթե ի հաշիվ նրա է, որ կազմակերպությունները սկսել են ցույց տալ իրենց աշխատանքի թաքնված մասը (գրանցել են նախկինում չգրանցված աշխատողներին, ցույց են տվել իրենց իրական հարկայի եկամուտը), ապա սա ոչ թե իրական աճ է, այլ թղթաբանական: Քանի դեռ կա այս անկայուն իրավիճակը, արտասահմանյան լրջագույն կազմակերպությունները կխուսափեն ներդրումներից։ Մինչև վստահություն չունենան Հայաստանի իշխանության, իրավիճակի, ներքին և արտաքին կայունության վերաբերյալ՝ ներդրումներ չեն անի, այս իմաստով խոշոր կապիտալը զգուշավոր է: Հայաստանը և սփյուռքը միահամուռ ուժերով պետք է դիմեն համաշխարհային մասշտաբով մի քանի խոշոր ընկերությունների, և եթե այդ ընկերությունները գան Հայաստան, ապա սա ազդակ կլինի այլ կազմակերպությունների համար»,-ասաց Հայկ Բալանյանը։ 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր