«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և գլխիվայր շրջվել․ կան տուժածներ          Ռուբլին էժանացել է․ ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 28-ի համար       Oգոստոսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

26 հոկ 2018 20:50

Ինչպե՞ս կարող է մահացած մարդը լինել վարչապետի պաշտոնակատար

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կատարածը ոչ թե հեղափոխություն այլ՝ պարզագույն գործողություններով իշխանափոխություն էր:
«Հեղափոխություն նշանակում է եղած իրավիճակը և նախ և առաջ սահմանադրությունը փոխել: Ես շատ եմ ցավում, որ պետք է ասեմ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անգրագետ է, անգրագետ են նաև նրա հետ աշխատողները՝ քաղաքականապես կատարյալ անգրագետ»,-ասաց Հայրիկյանը:
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին կանգնած է ծանր հանցագործության առաջ, քանի որ իշխանություն է զավթել.«ՀՀ վարչապետի հրաժարականը հավասարազոր է վարչապետի տեղը թափուր մնալուն, որը Կառավարության մասին օրենքով նշանակում է՝ վարչապետի մահ: Ինչպե՞ս կարող է մահացած մարդը լինել վարչապետի պաշտոնակատար: Գտե՛ք Սահմանադրության մեջ այդ բառը: Վարչապետի պաշտոնակատար՝ նման բան չկա»,-ընդգծեց ԱԻՄ առաջնորդը:
Հայրիկյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ կատարել արմատական փոփոխություններ. «Մենք Սահմանադրության փոփոխության նախագիծ ենք տալիս, իսկ նա դա դնում է մի կողմ ու զբաղվում է մանկապարտեզային Ընտրական օրենսգրքով, Սերժ Սարգսյանի գրած օրենսգրքի իբր թե բարեփոխումներով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր