Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

26 հոկ 2018 16:00

Հայտնի է աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի չափը

Հայտնի է աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի չափը2017թ․ աշխարհի միլիարդատերերի ունեցվածքը պատմության մեջ առավելագույն աճն է արձանագրել։ Այդ մասին վկայում են UBS և PwC Billionaires Report 2018-ի ամենամյա հետազոտությունների արդյունքները։
Անցյալ տարի միլիարդատերերի ընդհանուր կապիտալը աճել է 19%-ով՝ հասնելով 8,9 տրիլիոն դոլարի։ Այդ աճի գրեթե 1/3-ը 332 նոր միլիարդատերերի երևան գալու արդյունքում է գրանցվել։ Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկվել են 2158 միլիարդատերեր։
Ամենաարագ աճը արձանագրել են չինացի միլիարդատերերը։ Նրանց ունեցվածքը աճել է 38%-ով՝ հասնելով 1,12 տրիլիոն դոլարի։ Ամենամեծ թվով միլիարդատերերն ապրում են ԱՄՆ-ում՝ 585 մարդ։ Անցած 1 տարվա ընթացքում նրանց շարքերը լրացրել են ևս 22 հարուստներ։ Նրանց ընդհանուր ունեցվածքը աճել է 12%-ով՝ հասնելով 3,1 տրիլիոն դոլարի։ Արևմտյան Եվրոպայում միլիարդատերերի թիվը 397-ից հասել է 414-ի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր