Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

27 հոկ 2018 12:16

Թուրք գյուղացին մտավախություն ունի. ախոռում հնարավոր է 40 տոննա ոսկի հայտնաբերվի

Թուրք գյուղացին մտավախություն ունի. ախոռում հնարավոր է 40 տոննա ոսկի հայտնաբերվիԹուրքիայի Այդըն շրջանի տներից մեկում ենթադրվում է, որ 3մ երկարությամբ քարաբեկորի տակ 40 տոննա ոսկի կա: Այս հանգամանքն անհանգստացրել է Ունլուների ընտանիքին, և նրանք դիմել են ոստիկանություն:
Ունլուները մտավախություն ունեն, որ գանձագողերը կգան և փոս կփորեն: Մինչ այդ գանձագողերը առաջարկել են  տունը գնել 500.000 թուրքական լիրայով: Սակայն հայր Ունլուի որդին` Շենդիլը, կասկածից ելնելով այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Նրանց խոսքով` քարաբեկորը տասնյակ տարիներ է` ախոռում է և չեն կարծում, որ տակը ոսկի կա:
«Լուրեր են պտտվում, թե քարաբեկորի տակ թունել կա: Մեր հարազատները, համագյուղացիները զանգահարում են  և  ասում. «Հեռուստացույց կգնե՞ս, վարկային քարտի պարտքը կմարե՞ս»: Ցանկանում ենք պետության աջակցությունը: Ինչքան հնարավոր է, թող շուտ գան և քարաբեկորի տակ փորեն, ստուգեն, տեսնեն ոսկի կա, թե` ոչ»,- ասել է Շենդիլը:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր