Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 հոկ 2018 10:18

«Փաստ». Հրահանգված է՝ մինչեւ ընտրություններ ճանապարհ փակողներին «մատով չկպնել», իսկ դրանից հետո անցնել կոշտ մեթոդների

«Փաստ». Հրահանգված է՝ մինչեւ ընտրություններ ճանապարհ փակողներին «մատով չկպնել», իսկ դրանից հետո անցնել կոշտ մեթոդների«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանապարհ է փակում։ Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,–մասնավորաբար ասել էր Փաշինյանը Կապանում:


Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ մարմիններին հրահանգված է մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ճանապարհ փակողներին «մատով անգամ չկպնել»: Սակայն ընտրություններից, իսկ ավելի ստույգ՝ Ամանորյա տոներից հետո նման մեղմություն ու հանդուրժողականություն այլեւս չի ցուցաբերվի:
«Փաստի» աղբյուրները տեղեկացնում են, որ ի մասնավորի ոստիկանությանը հրահանգված է տոներից հետո անհրաժեշտության դեպքում նույնիսկ կոշտ մեթոդներով բացել բոլոր ճանապարհները եւ թույլ չտալ բողոքների ու դժգոհությունների արտահայտման նման որեւէ դրսեւորում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր