Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 հոկ 2018 11:32

Գիտնականները Լուսնից անհայտ ազդանշան են ստացել և վախենում են այլմոլորակայինների ներխուժումից

Գիտնականները Լուսնից անհայտ ազդանշան են ստացել և վախենում են այլմոլորակայինների ներխուժումիցՌադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ Ծիր կաթինի խորքերից դեպի Երկիր մոլորակ գալիս են անհայտ ռադիոազդանշաններ, որոնք մասամբ արտացոլվում են Լուսնից, մասամբ էլ արձանագրվում են ոչ երկրային կայանների կողմից՝ տեղեկացնում է Science Alert-ը։

Այդ ազդանշանների ծագման վերաբերյալ հիմնական վարկածն այն է, որ դրանք կարող են լինել Մեծ պայթյունի «արձագանքները» կամ էլ որոշակի տեսակի աստղերի ակտիվության հետևանք։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Եկիր մոլորակի միակ բնական արբանյակի կողմից «ընդունվող» ազդանշանները կարող են արհեստական ծագում ունենալ։

Այդ ազդանշանների աղբյուրը և ծագումը բացահայտելը մոտակա ժամանակաշրջանի գլխավոր խնդիրն է։ Այդ նպատակով գիտնականները պետք է վերլուծեն տվյալների հսկայական ծավալը, ինչից հետո գերհամակարգիչների օգնությամբ հնարավոր կլինի հայտնաբերել «ուղարկված ազդանշանների հասցեները»։















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր