Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 հոկ 2018 14:59

Գալիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց անցումային փուլն ապահովելու է

Գալիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց անցումային փուլն ապահովելու է«Իմ կարծիքով գալիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց անցումային փուլն ապահովելու է: Հույսը կա, Նիկոլը հույսը տվել է, դրանում կասկած չկա, հալալ իրեն, բայց հավատը չկա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման վերաբերյալ նշել է, որ ինքը ի սկզբանե դեմ է եղել այդ կուսակցությանը և հիմա էլ դեմ է, բայց դա չի նշանակում, որ քաղաքականությամբ չի զբաղվելու: «Ո՞վ ասաց, որ չեմ փորձելու մտնել քաղաքականություն: Ես լինելու եմ այնտեղ, որտեղ իմ ժողովրդի ճնշված իրավունքն է: Ես «Սասնա ծռերի» հերոսական արաքը համարում եմ անհրաժեշտություն: Մենք բռնագաղթը կանխեցինք...Ներքին ու արտաքին անվտանգության համար անհրաժեշտ են «Սասնա ծռերի» պես հավատարիմ նվիրյալներ, որպեսզի կարողանան այդ անվտանգությունն ապահովել, որոնց համար հայրենիքն ու ժողովուրդը մեծագույն պարգև են»,- ասել է Պավել Մանուկյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր