Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

27 հոկ 2018 15:30

Հանրապետականները մեսիջներով ուզում են ցույց տալ, թե վերադառնալու են իշխանության

Հանրապետականները  մեսիջներով ուզում են ցույց տալ, թե  վերադառնալու են իշխանությանԵս չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Եթե այս անգամ ևս առաջադրում լինի և վարչապետի ընտրություն կրկին տեղի չունենա, խորհրդարանը կարձակվի և տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ, ինչին ձգտում է իշխող քաղաքական ուժը:

Վարչապետի պաշտոնակատարն այսօր նշեց, որ նախորդ անգամ չի հասցրել ասել այն ամենը, ինչը կցանկանար ասել: Խոսքը մասնավորապես վերաբերում է տնտեսական ոլորտին, որի համար ժամանակ չի մնացել: Նա կարող է առաջադրվել այդ մասին խոսելու համար:
Խոսելով ԸՕ-ի մասին՝ Փաշինյանն ասաց, որ իրենց համար տարբերություն չկա, թե որ ԸՕ-ով կլինեն ընտրությունները, սակայն իր կարծիքով քաղաքական դաշտի առողջացման, ընտրություններն առավել քաղաքական դարձնելու համար ճիշտը նոր Ընտրական օրենսգիրքն է:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Հանրապետականը սխալ ճանապարհով է գնում. «Եթե նրանք իրենց այս կեցվածքը շարունակեն պահպանել, ընտրական գործընթացը գնալու է հեղափոխություն-հակահեղափոխություն տրամբանության մեջ: Նրանք ցանկանում են մեսիջներով ցույց տալ, թե իրենց մեջ կենդանի է այն միտքը, որ վերադառնալու են իշխանության, ինչը նույնիսկ ֆանտաստիկայի ոլորտից չէ: Նաև ՀՀԿ-ի շահերից է բխում լրիվ համամասնական ընտրակարգը»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր