Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»       Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հոկ 2018 16:48

Կան պետությունների շահերի բախում, որոնք կարող են նաև թույլ չտալ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը. Արմեն Սարգսյան

Կան պետությունների շահերի բախում, որոնք կարող են նաև թույլ չտալ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը. Արմեն ՍարգսյանՍպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կամք կդրսեւորի «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը վերսկսելու, ոճիրը բացահայտելու համար։
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և ապագայում կամք է դրսևորելու, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի կամ ինչ արդյունքի կհասնենք։ Դա ապագայում կերևա, բայց որ հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կուզենա և ցանկություն ունի չբացահայտված էս տեսակի ոճիրներ բացահայտելու, այդ կամքն ունի», - ասաց Արմեն Սարգյանը։
Նա նշեց, որ այս պահին անձամբ որևէ մեկին չի տեսնում որպես Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատու։
«Եթե իմանամ, որ անձամբ որևէ մեկը կատարել է, և ինքն է կատարել, էնքան նամուս ու թասիբ ունեմ, ես իմ հաշիվները կմաքրեմ իր հետ», - ասաց Արմեն Սարգսյանը։
Նա չբացառեց, որ մինչ այս կամ չեն ցանկացել, որ բացահայտվի ոճրագործությունը, կամ կա շահերի բախում. «Կամ կան պետությունների շահերի բախում, որոնք կարող են նաև թույլ չտալ կամ չցանկանալ, որ բացահայտվի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր