«Ընտրական օրենսգիրքը» նորից տապալվելու վտանգ ունի՞

Նախ, նա առաջարկեց նախագիծն ընդունել 24-ժամյա ռեժիմով ու դա հիմնավորեց Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ կնքված հուշագրով՝ ասելով, որ այդ հուշագրով պայմանավորվածության ժամկետները չխախտվեն: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսեց՝ ի՞նչ կապ ունի Ծառուկյանի հետ կնքած հուշագիրը այս նախագծի հետ:
Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց. «Հուշագիրը այնքանով է առնչվում, որ «Ծառուկյան» դաշինքը առաջին խմբակցությունն էր, որ ԸՕ առաջին անգամ տապալումից հետո ստանձնեց արտահերթ նիստ՝ հիմք ընդունելով մեր ստանձնած պարտավորությունների պատասխանատվությունը: Եվ քանի որ հաջորդ քառօրյան արդեն ահագին երկար ժամանակ է մեզ բաժանում, դրանով է պայմանավորված նախագիծը հրատապ ընդունելը»:
Մարուքյանը արձագանքեց՝ «Հուշագիրը վաղուց է ստորագրվել ու նախորդ անգամ, երբ տապալվեց, բացականեր կային նաեւ ձեր ֆրակցիայից, հետեւաբար շահարկել, որ տապալվել է եւ մենք հուշագիր ենք ստորագրել, դրա համար արտահերթ ենք նախաձեռնել…դա միայն «Ծառուկյան» ֆրակցիայի նախաձեռնությունը չէ, կառավարության նախագիծն է եւ դա նաեւ «Ելք» ֆրակցիայինն է, հետեւաբար պետք չէ այս նախաձեռնությունը ներկայացնել այդ հուշագրի լույսի ներքո»: Ուշագրավ է, որ երբ քվեարկության դրվեց հատուկ ընթացակարգով Ընտրական օրենսգիրքը ընդունելու հարցը, այսինքն, այն, որ նախագիծը պետք է ընդունվի 24 ժամում, այլապես դեկտեմբերին նոր ԸՕ-ով չեն հասցնի խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպել, ՀՅԴ-ն, ինչպես եւ նախորդ անգամ, ձեռնպահ քվեարկեց: Սակայն այս անգամ ՀՅԴ-ի այդ քվեարկությունը որոշիչ չեղավ: Այդ ընթացքում նոր պատգամավորներ ներկայացան նիստին, արդյունքում նիստին ներկա 62 պատգամավորներից 54-ը կողմ քվեարկեցին, 3-ը դեմ, 5-ը՝ ձեռնպահ ու որոշումն ընդունվեց: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ նիստին ներկա 62 պատգամավորներն էլ կողմ քվեարկեն, Ընտրական օրենսգրքի նախագիծը չի ընդունվի: