Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 հոկ 2018 14:43

Թալանել են ու տարել սահման՝ զինվորներին

Թալանել են ու տարել սահման՝ զինվորներինԱպրիլյան պատերազմին հաջորդած օրերին ուշագրավ դեպքեր են արձանագրվել. գողությունների շղթա է սկսվել Երևանում և մարզերում գտնվող աչք շոյող առանձնատներից:

Կոլյա անունով մի երիտասարդ որոշել է ընկերոջ հետ օգնել սահմաններում պատերազմական լարված իրավիճակը հսկող դիրքապահ զինվորներին…օլիգարխների հաշվին:
Այն տները, որոնք իրենց դուր են եկել, ներթափանցել են ներս՝ օգտագործելով նաև իրենց մարմնամարզական հմտությունները: Նրանց հետ չեն պահել նույնիսկ տների բարձր պատերը:
Հանգիստ մագլցել են պատերով և տներից գողություններ արել նույնիսկ այն ժամանակ, երբ տան անդամները տանն են եղել:  Երբեմն ստիպված են եղել նաև «հատուկ օպերացիայի» պահին մտնել տան անդամի «դերի մեջ» և արձագանքել իբրև տան անդամ՝ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
Գիշերը, ննջասենյակում, գողության ամենաթեժ պահին, տանտիրուհին կրնկի վրա բացել է դուռը և առանց լույսը վառելու հարցրել՝ «Լյով, քնեցի՞ր»: Կոլյան ներսից «Լյովի» ձայնով արձագանքել է՝ «հա»: Հոգատար տանտիրուհին դուռը ծածկել է՝ «ամուսնուն» չխանգարելու համար ու գնացել: Գիշերային գողերն արել են իրենց գործն ու տանտերերի ոսկեղենը վերցնելով լքել տունը…
Տասնյակների հասնող գողություններից ստացված գողոնի մի մասը ծառայեցրել են ազգային նպատակներին: Խանութներից սնունդ, քաղցրեղեն, անհրաժեշտ պարագաներ են գնել զինվորների համար ու, բարձելով մի քանի բեռնատար մեքենաներ, «սնիկերսներով» ուղևորվել զորամասեր:
Երբ հասել են տեղ՝ զինվորականները և կամավորները հաճելի անակնկալից զարմացած հարցրել են՝ ո՞վ է ուղարկել: Տղաները պատասխանել են՝ ժողովուրդը ձեր կողքին է, նրանք են հավաքել, ուղարկել…
Հետագայում պարզվել է, որ տուժածների շարքում հայտնի գործարարներ և  նախկին պաշտոնյաներ կան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր