Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

29 հոկ 2018 17:20

«Ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ». Դանիել Իոաննիսյան

«Ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ». Դանիել ԻոաննիսյանԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փաթեթի տապալմանն արձագանքել է Դանիել Իոաննիսյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերահաստատում եմ մոտեցումս.
Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:

Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:
Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:

Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր