Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 հոկ 2018 20:07

Առանց սեքսի հարաբերությունները նույնպես կարող են երջանիկ լինել. հոգեբան

Առանց սեքսի հարաբերությունները նույնպես կարող են երջանիկ լինել. հոգեբանԻհարկե, երբեմն ինտիմ հարաբերությունները վատ չեն դասավորվում նաև սիրո բացակայության դեպքում։
Սակայն հնարավո՞ր է արդյոք, որ սիրող զույգերի միջև սեքսը բացակայի,– հարց է տալիս հրապարակման հեղինակ Ֆրանցիսկա Քիֆլը։
«Առանց սեքսի հարաբերությունները կարող են կենսունակ լինել, քանի դեռ դրանք բավարարում են երկու կողմերին էլ»,– գտնում է առողջ ապրելակերպի փորձագետ Սյուզաննե Վենդելը։
Վիեննայից հոգեբան և ընտանեկան թերապևտ Սաբինե Վայսը նույնպես համոզված է, որ «առանց սեքսի հարաբերությունները հնարավոր են»։
«Հարկ է դրանց երկու ձև տարբերակել,– ասում է նա պարբերականին տված հարցազրույցում։ Առաջինը դա այն հարաբերություններն են, որոնց դեպքում հենց սկզբից էլ սեքս չի եղել, այն պարզապես երկուսին էլ անհրաժեշտ չի եղել։ Սակայն այդ ձևը շատ հազվադեպ է հանդիպում»։
«Երկրորդը հարաբերությունների այն տեսակն է, երբ սեքսը ժամանակի հետ երկրորդ պլան է մղվում»,– շարունակում է Վայսը։ Դա վերաբերում է, օրինակ, տարեց մարդկանց։ Բացի այդ, սեռական կյանքը երբեմն պասիվանում է երեխաների ծնունդից հետո, կամ եթե զույգերից մեկն ու մեկը աշխատավայրում լարված է լինում։
«Եթե զույգը սեքսով չի զբաղվում, դա չի նշանակում, թե հարաբերություններում չկա ֆիզիկական մերձեցում»,– գրում է Վայսը։ Նման զույգերը կարող են փաթաթվել իրար և շոյել,– նկատում է փորձագետը։ «Քանի դեռ երկու կողմին էլ ամեն ինչ բավարարում է և նրանք իրար սիրում են, նման հարաբերությունները կարող են շատ կայուն լինել»–ամփոփում է լրագրողը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր