ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

30 հոկ 2018 11:26

Նախարարության նոր հայտարարությունը աշխատանքային գրքույկների մասին

Նախարարության նոր հայտարարությունը աշխատանքային գրքույկների մասինՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ  կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:

Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:
Իրավաբան.net

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր