«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

30 հոկ 2018 13:12

Ովքե՞ր են ՀՀԿ քաղաքական թիմից անջատված պատգամավորները, որոնք առաջադրել են Փաշինյանին վարչապետի թեկնածու

Ովքե՞ր են ՀՀԿ քաղաքական թիմից անջատված պատգամավորները, որոնք առաջադրել են Փաշինյանին վարչապետի թեկնածուՀՀԿ քաղաքական թիմից անջատված որոշ պատգամավորներ ևս ստորագրել են Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու ձևաթղթի տակ:
Ինչպես հայտնի է, գործող օրենքով ՀՀ վարչապետ երկրորդ անգամ առաջադրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 1/3-ի ձայները: «Ելք»-ը միայնակ չէր կարող առաջադրել Փաշինյանի թեկնածությունը:

Հայտնի է, որ «Ելք»-ի հետ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև պատգամավորներ ՀՀԿ քաղաքական թիմից:
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի փոխանցմամբ վարչապետ առաջադրելու ձևաթղթի տակ ստորագրած ՀՀԿ նախկին ներկայացուցիչներն են՝ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայելովը:
Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվող «Իմ քայլը» դաշինքում կլինեն դեմքեր ՀՀԿ-ից՝ հաստատելով նաև տեղեկությունը, որ նրանցից մեկը լինելու է Շիրակ Թորոսյանը: Արդյոք Կնյազ Հասանովը, Արսեն Միխայելովը, Տաճատ Վարդապետյանը ևս կընդգրկվեն «Իմ քայլը» ցուցակում: Այս մասին պաշտոնական հաստատում դեռ չկա:
Հիշեցնենք, այսօր ժամը 18:00-ին լրանում է ԱԺ կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը:
Ինչպես հայտնի է գործող օրենքով, եթե վարչապետի հրաժարականից հետո առաջին նիստում ԱԺ-ն վարչապետ չի ընտրում, ապա պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրվում է թեկնածու և տեղի է ունենում վարչապետի ընտրության երկրորդ փուլը:

ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը նոյեմբերի 1-ին է: Վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը կլուծարվի, և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր