«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

30 հոկ 2018 15:15

Մանկատան դիմաց գտնված երեխաները մոր մոտ չեն.ինչ է մտածում պետությունը

Մանկատան դիմաց գտնված երեխաները մոր մոտ չեն.ինչ է մտածում պետությունըՄանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինները շարունակում են գտնվել Գյումրու երեխաների տանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի օգնական Մագդա Արսենյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ շարունակում են նամակներով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար երկվորյակների մայրիկին: «Հարցը հենց առաջին օրվանից գտնվում է Մանե Թանդիլյանի ուշադրության ներքո: Մենք ամեն ջանք գործադրել ենք տեղեկանալու դեպքի հետ կապված բոլոր մանրամասներին»,- ասաց Արսենյանը՝ հավելելով, որ ներկայում էլ նախարարությունում սոցիալական աջակցության համապարփակ մեխանիզմներ են  մշակվում, որպեսզի կարողանան հասցեական օգնություն տրամադրել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
«Գյումրու մանկատան դիմաց գտնված երեխաները մայրիկի մոտ չեն, բայց մայրիկն այցելել է նրանց և խոստովանել, որ գիտակցել է սխալը և ցանկանում է երեխաներին ետ վերադարձնել»,-նշեց նա:
Մագդա Արսենյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է՝ հասկանալու համար՝ արդյոք պետությունն իր իրավասության և պարտականությունների չափով ջանքեր գործադրե՞լ է ընտանիքին սոցիալապես անապահով վիճակից հանելու համար:
«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ չի  արել պետությունը և ինչ պարտավորություն ուներ քաղաքացին, որ չի կատարել: Չէ՞ որ սոցիալական անապահով վիճակն է  դրդել նրան դիմել այդ քայլին՝ լքել երեխաներին»,-հավելեց բանախոսը:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստեց, որ երկվորյակներին լքած կինը հղիությունը տարել է անչափահաս տարիքում: «Մենք  խոսում ենք միայնակ մոր մասին, որի կողքին հղիության ընթացքում և այժմ էլ տղամարդ չկա: Մենք գործ ենք ունեցել ոչ միայն համապարփակ  խտրականության, այլև  հասարակական պարսավանքի հետ»,-նշեց նա:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ խնամակալության հանձնաժողովները մեր երկրում պրոֆեսիոնալ չեն գործում: «Բազմաթիվ են նման դեպքերը, երբ խնամակալության հանձնաժողովի նախագահը ոչ միայն որևէ դրական միջամտություն չի կարողանում իրականացնել բռնություն իրականացված ընտանիքում, այլև խրախուսում է այդ բռնությունը,-ասաց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ  Գյումրիում մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինների որդեգրման գործընթացը կասեցված է երկամսյա ժամկետով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր