Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

31 հոկ 2018 11:35

Փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ 
Եվ ահա ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Սա իմ գրասենյակի և մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է:
Կապույտով այն հողերն են, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սև շտրիխներով այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։ 
Այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը:
Հարկ եմ համարում ընդգծել, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, և այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր