Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց       Քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը կսկսվի ապրիլի 13-ից և կավարտվի ապրիլի 23-ին    

31 հոկ 2018 11:55

Նոր առաջադրման իմաստը չեմ հասկանում. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի առաջադրման մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անիմաստ է համարում Նիկոլ Փաշինյանին կրկին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրելը: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է այդպես կարծում, Բաղդասարյանը պատասխանել է՝ քանի որ Սահմանադրությունն այդպիսի պահանջ չունի:
«Պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ էինք հորդորել՝ առաջադրվել պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա մենք դրա կարիքը չենք տեսնում»,- ասել է Բաղդասարյանը:
Լրագրողի դիտարկամանը, թե հնարավո՞ր է՝ մտահոգություն ունեն, որ առաջադրում են վարչապետի թեկնածու, Բաղդասարյանն արձագանքեց.
«Ի՞նչ մտահոգություն: Չառաջադրվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է. այն, ինչ ուզում են նրանք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր