Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 հոկ 2018 12:35

Նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը կալանավորվել է

Հոկտեմբերի 27–ին երեկոյան ձեռքին նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
43–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նա կալանավորվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդը փորձել էր մուտք գործել Կառավարություն՝ ինքնապայթեցման նպատակով։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր