Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

31 հոկ 2018 18:00

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Հայցադիմումն ընդունվել է վարույթ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Հայցադիմումն ընդունվել է վարույթԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դեռեւս սեպտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այն 28.09.2018թ. որոշմամբ վերադարձվել էր՝ խախտումները վերացնելու համար:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, ով հոկտեմբերի 19-ին որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:
Դատարանը միաժամանակ մերժել է որպես հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն արգելելու մասին փաստաբանի միջնորդությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր