Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

31 հոկ 2018 17:37

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել,Փաշինյանը՝ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել,Փաշինյանը՝ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասինՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:
Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- գրել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր