7 առողջական խնդիր, որոնցից կարող եք ազատվել բանջարեղենի և մրգերի օգնությամբ
![7 առողջական խնդիր, որոնցից կարող եք ազատվել բանջարեղենի և մրգերի օգնությամբ 7 առողջական խնդիր, որոնցից կարող եք ազատվել բանջարեղենի և մրգերի օգնությամբ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1541004604_stres.jpg)
Արյունահոսություն լնդերից: Եթե արյունահոսությունն ուղեկցվում է մաշկի հեշտ վնասմամբ, վերքերի դանդաղ ապաքինմամբ, ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավականացնում վիտամին C-ն: Ձգտեք ավելի շատ կարմիր պղպեղ, հազարի տերևներ, կաղամբ, լոլիկ և ցիտրուսային մրգեր օգտագործել:
Մշտական հոգնածություն: Էներգիայի անբավարար մակարդակը կարող է վկայել ֆոլաթթվի պակասի մասին: Սննդակարգ ներառեք բանջարեղեն, այդ թվում՝ սպանախ, ինչպես նաև լոբազգիներ՝ ոլոռ, լոբի, ոսպ:
Հաճախ եք հիվանդանում: Իմունային համակարգի թուլացման պատճառ կարող է դառնալ վիտամին C-ի անբավարար մակարդակը: Դրա պակասը կօգնեն լրացնել մրգերն ու կանաչ բանջարեղենը:
Մոռացկոտ եք դարձել: Լյուտեինը սննդարար նյութ է, որը նպաստում է նոր տեղեկատվությունը յուրացնելուն և մտապահելուն: Լյուտեինով հարուստ են գազարը, բրոկոլին, եգիպտացորենը, լոլիկը, բանջարեղենը:
Դժվարանում եք պայքարել սթրեսի դեմ: Կարևոր է սովորել ղեկավարել սթրեսը, քանի որ այն բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա: Սննդակարգ ներառեք հակաօքսիդանտներ: Դրանցով հարուստ են մրգերն ու բանջարեղենը:
Ջղակծկումներ: Կալիումը կարևոր միկրոտարրերից է, որը կարող է կանխարգելել մկանային ջղակծկումները: Այն անհրաժեշտ է նաև սրտի բնականոն աշխատանքի համար: Կալիումով հարուստ է բանանը:
Չեք կարողանում նիհարել: Սննդային մանրաթելերն օգնում են արագ հագենալ, նպաստում են աղիների աշխատանքի լավացմանը: Շատ մրգեր և բանջարեղեն օգտագործեք: