Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

31 հոկ 2018 21:00

Բացահայտվել է 2․094․718 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ 1-ին ռազմականացված ջոկատում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 1-ին ռազմականացված ջոկատի հաշվապահը, 2015-2016 թվականների ընթացքում իրեն ավել է վճարել ընդհանուր 2․094․718 դրամ։ Հաշվապահը գումարն ամբողջությամբ վերականգնել է, որի մի մասը՝ 1․452․600 դրամը ծառայողական քննության ընթացքում։
Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձի արարքում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր