Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 նոյ 2018 12:27

Արտոնություններ՝ ցմահ դատապարտյալներին

Արտոնություններ՝ ցմահ դատապարտյալներինԿառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումը:
Նա նշեց, որ փաթեթը պատրաստավել է ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ:
«Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն՝ դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս այնպես անել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի», - ասաց նա՝ հավելելով, որ նախատեսում են նաև մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ:
Արթուր Հովհաննիսյանը նշեց նաև, որ դատապարտյաին կարճատև մեկնում կտրվի այն դեպքում նաև, երբ վերջինիս երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճաներում:
Թույլատրվելու է նաև, որ դատապարտյալն իր հաշվին գնումներ անի, այսուհետ ոչ թե մինչև 30 հազար դրամի, այլ 60 հազար դրամի սահմաններում, քանի որ գնաճ է տեղի ունեցել ու առավելագույն շեմը պահպանելն արդարացված չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր