Ազատվեք ալերգիայից, բրոնխիտից, ասթմայից և այլ հիվանդություններից. 100% արդյունավետ միջոց
![](https://blognews.am/static/news/b/2018/11/572152.jpg)
Գնացի ալերգոլոգի մոտ, ինձ մի շարք դեղեր դուրս գրեց, բայց դրանք կարճ ժամանակով էին վերացնում ախտանիշները, ես նորից ու նորից էի հիվանդանում:
Ընկերս ինձ այս բաղադրատոմսը տվեց, որը մի քանի տարի օգտագործում էր և հաջողությամբ բուժում էր հազը, գրիպն ու մրսածությունը:
Ես փորձեցի, և արդյունքն ինձ զարմացրեց, ասթման և ալերգիան սկսեցին ավելի ու ավելի հազվադեպ դրսևորվել: Հիմա արդեն դրանց մասին մոռացել եմ:
Ներկայացնում ենք այդ միջոցը, որի բաղադրատոմսը շատ պարզ է, միայն բնական բաղադրիչներ է պարունակում:
Այս միջոցն օգնում է կանխել գրիպը, հարուստ է հակաօքսիդանտներով, բուժում է գրիպը, բրոնխիտը, մրսածությունը, վիրուսային և բակտերիալ վարակները, արդյունավետ է ասթմայի և ալերգիայի բուժման համար:
Բաղադրիչները՝
1/2 բաժակ շամբուկի չորացրած պտուղներ
3 բաժակ ջուր
1 բաժակ բնական մեղր
2/3 բաժակ խնձորի բնական քացախ
Պատրաստումը՝
Կաթսայի մեջ ջուր լցրեք և ավելացրեք շամբուկի պտուղները: Հասցրեք եռման և դանդաղ կրակի վրա եռացրեք 30 րոպե: Թողեք թրմվի 1-2 ժամ, հետո քամեք, ավելացրեք մեղրն ու լավ խառնեք: Հետո ավելացրեք խնձորի քացախը: Լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարան, կարելի է պահել մինչև 6 ամիս:
Կիրառումը՝
Մեծահասակներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական 1-ական ճ/գ, 8 տարեկանից մեծ երեխաներին՝ 1-ական թ/գ:
Խառնուրդին կարող եք ոչ մեծ քանակությամբ ջուր ավելացնել:
Եթե այն օգտագործում եք որպես գրիպի, մրսածության կամ հազի դեմ միջոց, կարող եք նույնպիսի չափաբաժին ընդունել, բայց ամեն ժամը կամ 2 ժամը մեկ: