Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

01 նոյ 2018 19:00

2019 թվականին արտաքին պարտքը կկազմի շուրջ 6 մլրդ 953 մլն դոլար

Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը։ Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2019 թվականի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ։
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ խոշորացված խմբերի ծախսերը ներկայացնելով՝  դրանք կարելի է բաժանաել   ընդհանուր նշանակության պետական ծառայությունների, որոնք շուրջ 761 մլրդ դրամ են, տնտեսական ծառայությունների՝ շուրջ 162 մլրդ դրամ և սոցիալական ծառայությունների, որոնք կազմում են 707 մլրդ դրամ։ Պետական պարտքի հետ կապված Ջանջուղազյանն ասաց, որ ակնկալվում է պարտքային գործառնությունների արդյունքում 2019 թվականին մեր պարտքի մեծությունը կկազմի շուրջ 6 մլրդ 953 մլն դոլար կամ համախառն ներքին արդյունքի 49,7 տոկոսը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր