Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

02 նոյ 2018 11:10

Էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկվողը ժպտալով ասաց՝ «դե, միացրու»

Էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկվողը ժպտալով ասաց՝ «դե, միացրու»Թենեսիում դատապարտյալին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա: AP-ն հաղորդում է, որ 63-ամյա Էդմունդ Զագորսկին հրաժեշտից առաջ ձեռքով է թափահարել, ժպտացել եւ ասել. «Դե, միացրու» (Let's rock).
Մահապատժի ժամանակ ներկա լրագրողը հայտնել է, որ երբ Զագորսկիին գոտիներով կապել են էլեկտրական աթոռին, նա ժպտում էր: Երբ էլեկտրականությունը միացրեցին, նրա բռունցքները սեղմվեցին, մարմինը լարվեց եւ թվում էր նա մի քանի անգամ վեր թռավ, երբ էլեկտրականությունն անցավ նրա միջով:

Նրա փաստաբան Քելլի Հենրին պատժից առաջ ժպտաց եւ ձեռքը դրեց սրտին՝ նայելով Զագորսկուն: Նրա խոսքով, նա ասել էր, որ վերջին բանը, որ նա ցանկանում է տեսնել, նրա ժպտացող դեմքն է:
Զագորսկին անձամբ էր ընտրել պատժի ձեւը՝ կարծելով որ դա մահանալու համար ավելի արագ եւ քիչ ցավոտ միջոց  է: Նա դարձել է երկրոդ դատապարտյալը, որը 1960-ից մահապատժի է ենթարկվել Թենեսիում:
Զագորսկին դատապարտվել է երկու մարդու սպանության համար թմրանյութերի վաճառքի գործարքի ժամանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր