Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

02 նոյ 2018 11:38

Իսկ Հայկը երբեք չի պարտվելու Բելին.Շարմազանովի շքեղ հրաժեշտը

«Կեցե Հայաստանը, Հայաստանի քաղաքացիներն ու հայ ժողովուրդը: Ես անուղղելի օպտիմիստ եմ, ամեն ինչ լավ է լինելու: Ու չկա հին ու նոր Հայաստան, Հայաստանը մեկն է: Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին», երեկ ԱԺ-ին իր հրաժեշտի ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Դա շքեղ հրաժեշտ էր ԱԺ-ին, Հայաստանի ներկայիս իրավիճակի շքեղ նկարագրություն եւ խոստովանություն-արձանագրում:

Հայկը մերժեց Բելին ու իր ժողովրդով լցրեց Արարատյան երկիրը, իսկ երբ Բելը որոշեց նրան հնազանդեցնել, նա կռվեց ու սպանեց թշնամուն: Հայկը հայ ժողովուրդն է, որը հաղթեց Արցախյան պատերազմում, մերժեց ու վերացրեց Հայաստանի իշխանությունը յուրացրած վարչակարգին ու հայտարարեց իր իրավունքների մասին:
Բելը Հայաստանի թշնամին է՝ ընդհանրական առումով՝ ոտքերը վերմակի չափով մեկնելու, համակերպվելու, օտարին հնազանդվելու խորհրդանիշը, որն իր հերթին ծնում է հանրային-պետական արատներ ու դեգրադացիա՝ կոռուպցիա, իշխանության յուրացում եւ այլն:

Ինչո՞ւ մեր էպոսը չդարձան Հայկի, կամ Տորք Անգեղի ավանդապատումները, որոնք կրում են հայկական էքսպանսիայի, անկախ պետականության, հայկական իրավունքների գաղափարաբանությունն այստեղ, այս պահին ու հավիտյանս: Փոխարենը՝ մեր էպոսը Սասնա Ծռերն են, որտեղ այս ամենը չկա, որտեղ ժողովուրդը սպասում է փրկչին:
Շարմազանովը, որպես պատմաբան, ահռելի անելիք ունի այս ոլորտում:
Իսկ Հայկը երբեք չի պարտվելու Բելին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր