Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

02 նոյ 2018 13:10

Կարծում եմ՝ շատ դժվար է գուշակել պարոն Փաշինյանի հռետորաբանությունը

Կարծում եմ՝ շատ դժվար է գուշակել պարոն Փաշինյանի հռետորաբանությունը«Այո, խորհրդարանը համարվում է արձակված, բայց դա չի նշանակում, որ ԱԺ նիստեր չեն գումարվելու։ Խորհրդարանը գործելու է մինչեւ նոր խորհրդարանը ձեւավորվի եւ առաջին նիստը հրավիրվի, այսինքն՝ վակուում օրենսդիր իշխանությունում մենք չենք ունենալու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ գործող խորհրդարանի կողմից հաջորդ տարվա բյուջեն չի ընդունվի, պատգամավորը պատասխանեց՝ այդպիսի մտավախություն չունի։ «Մեր պլանը ժողովրդի օգնությամբ իրականություն դարձավ, եւ մենք այսօր ԱԺ-ն ցրված ենք համարում եւ պատրաստվում ենք նոր ընտրություններին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝  հնարավո՞ր է, որ իրենց ցուցակում ավելի շատ ՀՀԿ-ականներ ներգրավվեն, քան ավելի վաղ հայտարարել էր վարչապետը (վերջինս նշել էր երկու-երեք անձանց մասին), Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ հնարավոր չէ։ «Այն մտավախությունը, որ իբր ՀՀԿ-ին ձայն բերող մարդիկ, ովքեր տանիք են փնտրել, լինելու են մեր ցուցակում, բացառված է։ Մի սպասեք, որ լինելու են քննադատություն բերող անուններ»,- նշեց պատգամավորը՝ չբացառելով, որ իրենք նախընտրական ցուցակը կարող են բարձրաձայնել մինչեւ այն ԿԸՀ տանելը։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ռեյտինգային ընտրակարգով պայքարի պետք է դուրս գան բոլորը՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի։ «Միանշանակ էր, որ նոր ԸՕ-ն շատ ավելի դրական ազդակներ կփոխանցեր մեր երկրին, բայց միանշանակ է, որ մենք պատրաստ ենք ռեյտինգային ընտրակարգով գնալուն։ Մենք կունենանք բավական մրցունակ թեկնածուներ։ Մեր ցուցակը ձեւավորման փուլում է գտնվում, միանշանակ է, որ այն կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, նա չի առաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու»,- նշեց պատգամավորը։

Լրագրողներն Ալեն Սիմոնյանից նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ հռետորաբանություն են պատրաստվում կիրառել առաջիկա նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Կարծում եմ՝ շատ դժվար է գուշակել պարոն Փաշինյանի հռետորաբանությունը։ Իմ կարծիքով՝ այս ընտրությունները լինելու են հնարավորինս այն ԸՕ-ի տրամաբանության մեջ, որը մենք ներկայացրել էինք ԱԺ-ի ընտրությանը, այսինքն՝ մենք փորձելու ենք այն վերածել ընտրական պայքարի, որտեղ կարեւոր կլինի ցուցակը, ոչ թե անհատները»,- եզրափակեց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր