Այնպես, ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, կարող ենք մտնել նաև Իսրայել, ոչինչ մեզ չի խանգարում դա անել          Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը       Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին    

02 նոյ 2018 16:30

Դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպենԵրևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը: Ինչպես հաղորդում է  Rиа новости-ն, այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ընդունվել՝ հաշվի առնելով իրավիճակը, հաշվի առնելով այն, թե ինչպես են կառուցվելու երկու երկրների ղեկավարների միջև փոխհարաբերությունները: Սկզբունքային առումով մենք հասկացել ենք, որ կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն»,- ասել է Պոպովը: 
Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում Արցախի՝ որպես բանակցող կողմ ներգրավման հնարավորությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր