Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

02 նոյ 2018 17:05

Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին

Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը Հայացք մամուլի ակումբում խոսելով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործի մասին՝  նշել էր, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, և որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Մայրապետյանը, ըստ Համբարձումյանի, որպես միջնորդ է հանդես եկել:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Համբարձումյանի ասածը հերյուրանք է՝ սկզբից մինչև վերջ: «Կեղտոտ սուտ է, բնականաբար, նման բան տեղի ունենալ չէր կարող: Մենք դատական գործընթաց ենք սկսելու և պահանջելու ենք, որպեսզի այդ կինը դատարանում պատասխան տա և ներողություն խնդրի իր հայտարարությունների համար: Այն, ինչ այսօր ասել է Համբարձումյանը, սուտ է»,- նշեց նա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր