Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

02 նոյ 2018 19:10

ՀՀԿ-ում տեսակետները կիսվել են. Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցությունում առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով տեսակետները կիսվել են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեզ մոտ գլոբալ առումով տրամադրությունների ճամբարները չեն փոխվել. կան մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք եւ կան մարդիկ, որոնք կարծում են, որ մասնակցել չարժե տարբեր պատճառներով՝ սկսած այն հանգամանքից, որ այս գալիք Ազգային ժողովն էլ, ըստ այս մարդկանց, ժամանակավոր է լինելու, վերջացրած այն հանգամանքով, որ եթե չենք հաղթելու, ինչու ենք մասնակցում»,-նշեց նա։
Սակայն, Աշոտյանի խոսքով, ամեն ինչ որոշակի կլինի, երբ կուսակցության ղեկավար մարմինը որոշում ընդունի. «Այնուհանդերձ, մենք զուգահեռ ապրում ենք մի ռեժիմում, որտեղ կուսակցական գրասենյակի աշխատանքները եռում են առավոտից մինչ երեկո։ Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք»։
Աշոտյանը հայտնեց՝ համաժողովը կկայանա, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա վերջ, ըստ ամենայնի՝ նոյեմբերի 11-ին, եւ այն կգլխավորի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:
Հարցին, արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը, նա պատասխանեց. «ՀՀԿ-ի ցուցակը Սերժ Սարգսյանը գլխավորելու մասով որոշում չկա»:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցելու հարցում վերջնական որոշում չի հայտնել. «Նա ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ այդ քննարկումները բացառապես բովանդակային են»,- եզրափակեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր